Ինդիան Ուելսի (ԱՄՆ) WTA-1000 մրցաշարը մոտենում է ավարտին։ Տիտղոսի համար կպայքարեն «Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն, աշխարհի առաջին համար, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը և աշխարհի իններորդ ռակետ, Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարին։
Շվյոնտեկն ու Սակարին հանդիպել են WTA-ի մակարդակում հինգ անգամ: Իգան հաղթել է երեք խաղում, Մարիան՝ երկու:
Սակարիի համար առաջիկա եզրափակիչը երկրորդը կլինի վերջին երեք տարվա ընթացքում։
Ինդիան Ուելսի մրցաշարերի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 9 միլիոն դոլար, իսկ կանանց մրցաշարի գործող չեմպիոնը Ելենա Ռիբակինան է։