Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ինտերի» հետ խաղում (2:1, 11 մ.՝ 3:2) Օբլակը երեք սեյվ է կատարել, ինչպես նաև հետխաղյա 11-ետրանոց հարվածաշարում հետ է մղել երկու հարված, ինչի շնորհիվ մադրիդյան թիմը կարողացել է քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:
Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» եզրային հարձակվող Յադոն Սանչոն, որը գոլի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի հետ խաղում (2:0), «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին, որը լավ հանդիպում է անցկացրել «Նապոլիի» (3:1) հետ, և Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայանը, որը «Պորտուի» հետ խաղում երեք սեյվ է կատարել (1:0, 11մ.՝ 4:2):