«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիները նախատեսում են ուրուգվայցու տրանսֆերի շուրջ 100 մլն եվրոյի դիմաց բանակցել։ Գերմանական ակումբը գործարքի համար ստիպված կլինի վաճառել մի քանի խաղացողների։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: