Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակն արձագանքել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակին։
Մադրիդյան ակումբը հաղթել էր հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։ Օբլակը հետ էր մղել երկու հարված։
«Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում միշտ մի քիչ հաջողություն է պետք, քանի որ որպես դարպասապահ պետք է ճիշտ անկյուն ընտրել: Պետք է հետ մղել գնդակը, բայց եթե հարվածն իդեալական է լինում, ապա անհնար է հետ մղել»,- դարպասապահի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ատլետիկոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին։ Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 9-10-ը։