Մարտի 15-17-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում կանցկացնեն ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան միջազգային հուշամրցաշարը, որին կմասնակցեն Մ23 ազատ ոճային ըմբիշները:
Միջազգային մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իտալիայի ազատ ոճայինները:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
15.03.2024
11:00-ԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐ
16.03.2024
11:00-ԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐ
16:00 ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
16:30 ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐ
17.03.2024
11:00-ԻՑ ՍՓՈՓԻՉ ԳՈՏԵՄԱՐՏԵՐՙ ԲՐՈՆԶԵ ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐ
12:00-ԻՑ ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐ