«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլիի» դեմ պատասխան խաղում (3:1) ճանաչվել է լավագույն խաղացող։ 17-ամյա իսպանացին առաջին անգամ էր խաղում եվրագավաթներում։
«Հրաշալի կատարում այս երիտասարդի կողմից. ուժեղ պաշտպանողական աշխատանք և ակնառու խիզախություն: Հեշտ խաղ չէ այդքան կարևոր հանդիպման ժամանակ»,- նշել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը:
Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Պատասխան խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 3։1 հաշվով և դուրս է եկել քառորդ եզրափակիչ։