«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գնահատել է Չեմպիոնների լիգայում հաղթելու թիմի շանսերը։
«Բոլորը դա ուզում են։ Ի դեպ, մենք երեք տարի անընդմեջ դուրս ենք եկել խմբից, մի բան, որ նախորդ տասնամյակում սովորական չէր: Չգիտենք, թե ինչ կանի «Ատլետիկոն», նրանք սիրում են փոխել իրենց մոտեցումը, կարող են խաղալ 3-5-2 կամ 4-4-2։ Նրանք ունեն բարձրակարգ խաղացողներ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: .
Այսօր՝ մարտի 13-ին, «Ինտերը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Առաջին խաղն ավարտվել է միլանցիների հաղթանակով (1:0):