Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» ընդունել էր «Նապոլիին»։ Կատալոնական ակումբն առավելության հասավ 3։1 հաշվով և դիմակայությունում հաղթելով ընդհանուր 4։2 հաշվով, դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
15-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կատալոնացիների կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ 2 րոպե անց Ժոաու Կանսելուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
30-րդ րոպեին Ամիր Ռահմանին կրճատեց հաշվի տարբերությունը։ 83-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 3։1։