«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի ծառայություններով:
Ինչպես հայտնում է El Heraldo-ն, անցած շաբաթ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է խաղացողի գործակալի հետ։
Գործակալը Լապորտային հայտնել է, որ «Լիվերպուլը» մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից վաստակել 120-140 միլիոն եվրո։ «Բարսելոնան» այս պահին պատրաստ չէ ֆուտբոլիստի համար նման գումար վճարել։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։