Էդուարդո Կամավինգան ասել է, որ պատրաստ է խաղալ «Ռեալում» մինչև կարիերայի ավարտը։
«Եթե նույնիսկ ինձ դաշտ դուրս բերեն դարպասապահի դիրքում, ես այնտեղ կխաղամ։
Կարո՞ղ եմ կարիերաս ավարտել «Ռեալում»։ Իհարկե, ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ։ «Ռեալը» բոլորի երազանքն է»,- ասել է 21-ամյա կիսապաշտպանը Telefoot-ին տված հարցազրույցում:
























































