Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» հետ պատասխան հանդիպման նախօրեին նշել է նեապոլիտանական թիմի մի քանի խաղացողների։
«Ինձ դուր են գալիս «Նապոլիի» հարձակվողական ոճի խաղացողները: Պոլիտանո, Կվարացխելիա և Օսիմհեն։
Ինձ դուր է գալիս նաև այն, թե ինչպես են նրանք խաղում պաշտպանությունում:
Ինձ դուր է գալիս Լոբոտկան, նա լավ է գրոհներ կազմակերպում և գիտի, թե ինչպես պահել գնդակը: Ես ուրախ կլինեմ նրան տեսնել «Բարսելոնայում», — մեջբերում է Չավիին Mundo Deportivo-ն: