Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն հույս ունի, որ Էրլինգ Հոլանդը և Կիլիան Մբապեն կմիանան «Ռեալին»:
«Ռեալի» քաղաքականությունն է՝ պայմանագիր կնքել աշխարհի լավագույնների հետ: Հոլանդն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Բոլորը ցանկանում են Հոլանդին տեսնել իրենց թիմում։ Նա հիմա անհավանական ակումբում է: «Ման․ Սիթին» հիանալի աշխատանք է կատարում: Կարծում եմ՝ Հոլանդը հիմա շատ երջանիկ է այնտեղ։ Բայց կտեսնենք:
Հուսով եմ, որ մենք կարող ենք տեսնել բոլոր այս խաղացողներին՝ Հոլանդին, Մբապեին և Բելինգհեմին մեկ ակումբում: Եթե նրանք բոլորը հայտնվեն «Ռեալում», դա ինձ կհիշեցնի Գալակտիկոսը:
Եթե դա տեղի ունենա, դա պարզապես խենթություն կլինի: Սա կլինի անհավանական թիմ, որը յուրահատուկ արդյունքների կհասնի:
Բայց նրանց հետ աշխատելը մեծ մարտահրավեր կլիներ Կարլո Անչելոտիի համար: Ճիշտ է, լավ խաղացողներին ավելի հեշտ է համատեղել, քան վատերին։ Դա այնքան էլ մեծ խնդիր չի լինի մարզչի համար»,- մեջբերում է Ռոնալդոյին Daily Mail-ը: