Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի կարողացել դուրս գալ Ինդիան Ուելսում ընթացող թենիսի Masters մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում սերբ թենիսիստը 4:6, 6:3, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի 123-րդ ռակետին իտալացի Լուկա Նարդիին։
Թենիսիստների հանդիպումը տևել է ուղիղ 2 ժամ 20 րոպե։ Նարդին մեկնաբանել է իր սենսացիոն հաղթանակը․
«Կարծում եմ, որ ոչ ոք ինձ չէր ճանաչում մինչ այսօր։ Հուսով եմ՝ հանդիսատեսն այժմ վայելել է խաղը: Ես շատ գոհ եմ:
Հրաշք է, քանի որ ես 20 տարեկան եմ, ես 100-րդ համարն եմ աշխարհում (իրականում 123-րդ ռակետը), և ես այսօր հաղթեցի Նովակին։ Դա խելագարություն է, ուղղակի խենթություն»,- ասել է Նարդին հանդիպման ավարտից հետո տված հարցազրույցում: