Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը լքել է Ինդիան Ուելսում անցկացվող թենիսի Masters մրցաշարը՝ երրորդ շրջանում պարտվելով աշխարհի 123-րդ իտալացի Լուկա Նարդիին (4:6, 6:3, 3:6)։
«Շնորհավորում եմ նրան երրորդ սեթում հիանալի թենիս խաղալու համար: Ես դիտեցի նրա խաղը: Ես նրա մասին շատ բան չգիտեի, բայց հետևում էի նրա խաղին։
Շատ տաղանդավոր է։ Նա հիանալի խաղաց: Նա արժանի էր հաղթանակի։
Ինձ ավելի շատ զարմացրեց իմ խաղամակարդակը։ Իմ խաղամակարդակը շատ-շատ վատն էր։ Այսքանը։ Այս երկու բաները միավորվում են: Նա հիանալի օր է անցկացնում: Ինձ համար արդյունքները բացասական են»,- ասել է Ջոկովիչը հետխաղյա մամուլի ասուլիսում։