Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է 2023/24 մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին։
«Այս մրցաշրջանի նպատա՞կը․․․ Դա «Ռեալի» հետ ամեն ինչ հաղթելն է։ Պահպանենք առաջատարի դիրքը Լա Լիգայում և հաջողություններ գրանցենք թե առաջնությունում, թե Չեմպիոնների լիգայում։
Այստեղ պետք է հաղթել ամեն ինչ։ Միանգամայն հնարավոր է, որ մենք ՊՍԺ-ի հետ կխաղանք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, բայց մենք ոչ մեկից չենք վախենում։
ՊՍԺ-ն հիանալի թիմ է, ինչպես բոլորը, այնպես որ մենք պետք է անենք ամեն հնարավորը հաղթելու համար»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Get French Footy News-ը:
























































