«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայում մրցակցության մասին։
«Ես Եվրոպայում ավելի լավ թիմեր չեմ տեսնում, քան «Բարսելոնան», ես տարբեր թիմեր եմ տեսնում:
Մենք կարող ենք մրցել ցանկացածի հետ։ Ամեն ինչ կախված է մեր տնտեսական պայմանների փոփոխություններից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն՝ վկայակոչելով «Նապոլիի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսը: