«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով, որում իր թիմը սեփական հարկի տակ կհանդիպի «Նապոլիին»։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
««Նապոլիի» հետ առաջիկա հանդիպումը ամենակարևորը կլինի՞ այս մրցաշրջանում։ Այո, և մենք լի ենք ոգևորությամբ։ Չորս տարի է՝ չենք մասնակցում քառորդ եզրափակիչին։ Մենք խաղալու ենք մի թիմի հետ, որը թեև դժվար ժամանակներ է ապրում, բայց շարունակում է մնալ Իտալիայի գործող չեմպիոնը։
Նոր մարզչի հետ «Նապոլին» ավելի լավն ու դինամիկ է դարձել։ Մենք շատ վնասվածքներ ունենք, բայց պետք է պայքարել։ Մենք ավելի լավն էինք առաջին խաղում և հիմա պետք է ավելի լավը լինենք։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ ունենք։ Կորուստները արդարացում չեն, մենք չենք վախենում ձախողվելուց»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: