Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մեր թիմն այս ամիս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ տանը մրցելով Կոսովոյի (22.03), իսկ արտագնա խաղում Չեխիայի հետ (26.03):