Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը դուրս է մնացել Իտալիայի Բուստո-Արսիցիո քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարից:
Մադոյանը 1/8 եզրափակչում մենամարտել է ադրբեջանցի Սարխան Ալիևի հետ և պարտություն կրել:
Հիշեցնենք՝ երեկ դուրս եկած Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) չեն կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է իռլանդացի Քելին Քեսիդիին, իսկ Գարբոյանը 0-5 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։
Ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջամար Թալիի հետ, սակայն երկրորդ ռաունդի մեկնարկում ստացած դեմքի պատռվածքից հետո բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարը լքել են նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը: Կանանց թիմից՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը: