Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Մարիո Հերմոսոն այս մրցաշրջանի ավարտից հետո չի տեղափոխվի «Բարսելոնա» կամ «Յուվենտուս»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Հիշեցնենք, որ պաշտպանի աշխատանքային պայմանագիրը մադրիդյան թիմի հետ մոտենում է ավարտին։
Աղբյուրի համաձայն, երկու թոփ-ակումբներն էլ պլանավորում էին Հերմոսոյի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով, սակայն վերջին օրերին հրաժարվել են այդ մտքից: Նշվում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը նույնպես չի շտապում պաշտպանին նոր պայմանագիր առաջարկել։
Այս մրցաշրջանում Հերմոսոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: