Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Իսպանիայի Պրիմերայի 28-րդ տուրի «Կադիսի» հետ խաղում կրած պարտությունից (0:2) տպավորություններով։
«Ես զգում եմ, որ թիմն ամեն ինչ տալիս է, չեմ հասկանում, թե էլ ինչ է պետք անել նույն բարձր արդյունքների հասնելու համար, ինչ տնային խաղերում։ Մենք պետք է շարունակենք աշխատել և դիմակայել քննադատությանը, որն արդարացի է։
Մենք փորձում ենք բարելավվել։ Թիմը հաղթելու ցանկություն ունի։ Ֆուտբոլիստները շատ վրդովված են, քանի որ նրանք չկարողացան խաղալ այն խաղը, որը ցանկանում էին ցույց տալ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Atletico Universe-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































