«Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները մտադիր են ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։ 34-ամյա կամերունցու պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։
Չուպո-Մոտինգով հետաքրքրված են նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի, Ա Սերիայի և Սաուդյան Արաբիայի թիմերը:
Այս մրցաշրջանում կամերունցին անցկացրել է 28 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։