Իտալիայում շարունակվում է ընթանալ բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները։
51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում։
Հայ մարզիկը մրցել է Սինգապուրի ներկայացուցչի հետ ու վստահ հաղթանակ տոնել 5։0 հաշվով։ Հաջորդ մենամարտը Գարբոյանը կանցկացնի մարտի 10-ին։
Այսօր՝ մարտի 7-ին, ռինգ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը: