«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Լուտոնի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Ի՞նչ կարող եմ ասել․․. Իսկապես խաղը շատ լավն էր։ Էրլինգ Հոլանդը հիանալի մարզավիճակում է, և նրա կապը Կևին Դե Բրույնեի հետ կատարյալ է: Հիմա մենք քառորդ եզրափակիչում ենք։
Քևինին պետք են այնպիսի խաղացողներ, ինչպիսին Էրլինգն է, իսկ Էրլինգին պետք են այնպիսի խաղացողներ, ինչպիսին Քևինն է: Բայց սա բոլոր խաղացողների հսկայական ձեռքբերումն է։
Մենք հաղթեցինք մեր վերջին երկու խաղերում 1-0 հաշվով, իսկ «Չելսիի» դեմ լավ խաղացինք երկրորդ խաղակեսում, բայց չկարողացանք հաղթել: Անգլիայի գավաթում լավ մրցակցություն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































