«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել Խաբի Ալոնսոյի աշխատանքը Լևերկուզենի «Բայերում»։
«Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Միակ անպարտելի թիմը, որը դիմակայում է «Բավարիային»: Հիմա եկել է մրցաշրջանի ամենակարևոր հատվածը. Նրանք չեն կարող չհաղթել Բունդեսլիգան, կարող են կորցնել այն, եթե մտածեն, որ գործն արդեն կատարված է»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Առաջնության ավարտից 11 տուր առաջ «Բայերը» 61 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Խաբի Ալոնսոյի թիմը 8 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բավարիային»: