«Ալ-Դուհեյլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է 2018 թվականի հունվարին «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխվելու մասին: Բրազիլացին նշել է, որ չի ափսոսում այդ տրանսֆերը վերհիշելիս։
«Արդյո՞ք ես զղջում եմ «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Երբեք: Ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես ես էի պատկերացնում, ինչպես մարդիկ սպասում էին, ինչպես ես ինքս էի սպասում, քանի որ առաջին հերթին ինքս ինձնից եմ պահանջում, ինքս ինձ ասում եմ, որ պետք է ավելին տամ խաղադաշտում։
Ես միշտ պահպանել եմ պրոֆեսիոնալիզմը, ուստի չեմ ափսոսում: Իմ երազանքը միշտ եղել է խաղալ «Բարսայում», և ես գնացի այնտեղ, ինձ դուր եկավ ամեն ինչ, ես կարողացա հանդիպել շատ մարդկանց, նվաճել տիտղոսներ։ Այս գլուխը հավերժ կմնա իմ կյանքի պատմության մեջ»,- Կոուտինյոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։