«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր նախկին ակումբին դարպասապահի անսովոր թեկնածու է առաջարկել։
Սոցցանցերում պորտուգալացին կցել է «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի լուսանկարը՝ դարպասապահի համազգեստով։ Մարզիչը գրել է. «ՄՅՈՒ, նոր դարպասապա՞հ եք փնտրում»:
Ա Սերիայի 8-րդ տուրի՝ Ջենոա — Միլան (0-1) խաղում Ժիրուն ստիպված էր կանգնել միլանյան թիմի դարպասում։ Հանդիպման վերջում կարմիր քարտ ստացավ «կարմիր-սևերի» դարպասապահ Մայք Մենյանը։ Տուրի արդյունքներով Ժիրուն նույնիսկ ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում՝ դարպասապահի դիրքում։ Դրանից հետո ֆուտբոլիստի հետ կապված բազմաթիվ հոմորային դրվագներ են եղել։ Դրանցից մեկն այն էր, երբ Ֆրանսիայի հավաքականը թարմացրեց ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում դարպասապահների ցուցակը՝ ընդգրկելով այդ ցանկում Ժիրուին։