«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է իր թիմում տեսնել «Լուտոնի» կենտրոնական կիսապաշտպան Ռոս Բարքլիին:
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրիտանացի միլիարդատերը 30-ամյա ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուն է։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բարքլին բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։