«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան խորհուրդ է տալիս անգլիական գրանդին պայմանագիր է կնքել «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմայի հետ:
Սահան, առաջին հերթին, կարծում է, որ «Յունայթեդի» համար «ճիշտ որոշում» կլինի պայմանագիր կնքել ճապոնացի ֆուտբոլիստի հետ:
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, որը ցույց է տալիս սառնասրտություն և անկանխատեսելիություն, ուստի նա շատ հնարավորություններ է տալիս իր թիմակիցներին և իր մարզչին:
Նա գիտի, թե որ դիրքում պետք է խաղա, նա շատ աշխատասեր է, և դուք կարող եք տեսնել, որ նա ուշադիր ուսումնասիրում է խաղը: Դուք կարող եք հասկանալ, թե ինչու է նա հեշտությամբ հարմարվում խաղին, եթե հաշվի առնենք նրա այդ հատկանիշները, նա կատարյալ կհամապատասխանի ՄՅՈՒ-ին:
Վստահ եմ, որ բոլոր ակումբները կցանկանան պայմանագիր կնքել նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն լինի, քանի որ նա այնքան մեծ հեռանկարներ ունի: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ես կցանկանայի տեսնել Միտոմային «Օլդ Թրաֆորդում»․․․ այդ հարցին հեշտ է պատասխանել՝ նա հիանալի ֆուտբոլիստ է»,- մեջբերում է Սահային Daily Star-ը:
























































