Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթել է «Նյուքասլին» 4-1 հաշվով։
Տանտերերի կազմում գոլեր խփեցին Կայ Հավերցը, Բուկայո Սական և Յակուբ Կիվիորը, իսկ Սվեն Բոտմանը ինքնագոլի հեղինակ դարձավ։ Հյուրերի կազմում մեկ գոլ խփեց Ջոզեֆ Ուիլոկը:
Միկել Արտետայի թիմը Պրեմիեր լիգայում 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: «Արսենալը» 58 միավորով երրորդն է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիին» (59) և «Լիվերպուլին» (60):
«Նյուքասլը» 37 միավորով 8-րդ տեղում է: Էդի Հաուի թիմը Պրեմիեր լիգայի վերջին հինգ հանդիպումներում առաջին անգամ պարտությունը կրեց (երկու հաղթանակ և երկու ոչ-ոքի):
























































