«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացուն ցանկանում է ձեռք բերել «Ալ-Իթիհադը»։ Այս թիմում է հանդես գալիս Վարանի հայրենակից, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է Վարանին 30 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել։
Վարանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2025 թվականին։ Այս մրցաշրջանում պաշտպանը մանկունիանցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































