Գործարար Ջիմ Ռեթկլիֆը, որը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր, ցանկանում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ դառնա Յուլիան Նագելսմանը, հայտնում է Sports Zone-ը։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա գերմանացին Էրիկ տեն Հագի հեռացման դեպքում «կարմիր սատանաների» ղեկավարության գլխավոր թեկնածուն է։ Չնայած այն հանգամանքին, որ թիմը հոլանդացու գլխավորությամբ սկսել է լավ արդյունքներ գրանցել վերջին հանդիպումներում, Ռեթկլիֆը դժգոհ է մասնագետի աշխատանքային մեթոդներից։
Յուլիան Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։ Մինչ այդ նա աշխատել է «Հոֆենհայմում», «Լայպցիգում» և «Բավարիայում»։
Մասնագետի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը։