«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին:
«Ես լավ խոսակցություն եմ ունեցել թիմի սեփականատերերի հետ: Ինձ նոր պայմանագիր են առաջարկել, ուստի դա ինձնից է կախված: Որոշում կկայացնեմ մրցաշրջանի վերջում»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Մոյեսը գլխավորում էր «Վեսթ Հեմը» 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի մայիսը, նախքան 2019 թվականի դեկտեմբերին ակումբ վերադառնալը: 60-ամյա շոտլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
«Վեսթ Հեմը» 25 խաղից հետո 36 միավորով 9-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:
























































