Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա նիգերիացու ծառայություններով հետաքրքրվում է «Չելսին»: Գերմանական ակումբը հարձակվողին գնահատում է 40 միլիոն եվրո, սակայն դեռ չի ցանկանում բաժանվել խաղացողից։
Այս մրցաշրջանում Բոնիֆասեն Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։