Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանն, ինչպես հայտնի է, երեկ՝ հոկտեմբերի 21-ին, նշում էր ծննդյան 28-ամյակը:
Համացանցում տեսանյութ է հայտնվել այն մասին, թե ինչպես է անվանի ըմբիշն իր ծննդյան տորթը կտրում կացինով:
Հիշեցնենք՝ Ալեքսանյանի ծննդյան տորթը նվիրված էր Տոկիո-2020-ին, որի ուղեգիրն Արթուրն արդեն ապահովել է:
Ալեքսանյանի ծննդյան խնջույքին, որը կազմակերպվել է Գյումրիում, ներկա են եղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: