«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում «քաղաքայինների» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև մրցակցության մասին։
«Ես ուզում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» հնարավորինս բարձր լինի: Մնացածն ինձ չի անհանգստացնում։ Միայն Ժոզե Մոուրինյուի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ երկրորդը: Նրանք տարիներ շարունակ այնքան մոտ չեն եղել տիտղոսին, որքան «Լիվերպուլը»: Բայց այստեղ ժամանելու առաջին իսկ օրվանից սպասում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի տիտղոսի համար․․․ իրենց պատմության, ավանդույթների և այլնի պատճառով:
Սակայն դա տեղի չի ունենում։ Պատճառը չգիտեմ։ Կարծում եմ՝ նրանք սա գիտեն։ Սա նրանց գործն է, ոչ թե մերը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 25 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 44 միավոր և ներկայում 12 միավորով զիջում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»։