«Լիվերպուլի» ղեկավարությունը Ռուբեն Ամորիմին դիտարկում է որպես թիմի գլխավոր մարզչի պաշտոնի այլընտրանքային տարբերակ Խաբի Ալոնսոյի հետ անհաջող բանակցությունների դեպքում։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբն ամենաակտիվը կաշխատի «Բայերից» իսպանացի մասնագետին հրավիրելու վրա։ Եթե Ալոնսոյին հնարավոր չլինի նշանակել, ապա «Լիվերպուլը» կդիմի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ամորիմի թեկնածությանը։ Ավելի քիչ հավանական է համարվում Ռոբերտո Դե Ձերբիի նշանակման տարբերակը։
Ամորիմը գլխավորել է «Սպորտինգը» 2020 թվականի մարտին։ Նրա գլխավորությամբ ակումբը հաղթել է Պորտուգալիայի առաջնությունը (2020/2021), Պորտուգալիայի երկու գավաթ (2020/2021, 2021/2022) և Պորտուգալիայի Սուպերգավաթը (2021/2022)։