Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատմել է պատանեկության տարիներին ալկոհոլի հետ ունեցած իր խնդիրների մասին։
«Լիվերպուլը, որտեղ ես մեծացել եմ, դժվար վայր էր ապրելու համար, բայց ես իսկապես սիրում էի այնտեղ մեծանալը, և դա ինձ շատ բաներ սովորեցրեց:
Հիշում եմ, երբ 14 տարեկան էի, անցնում էի ճանապարհը, կարծում եմ՝ հինգշաբթի էր, իսկ շաբաթ օրը պետք է խաղայի «Էվերթոնի» մինչև 19 տարեկանների թիմում, որը մարզում էր Քոլին Հարվին։ Եվ այսպես, ես անցնում եմ ճանապարհը, ձեռքերիս մեջ է մի տոպրակ սիդր, մի տուփ ծխախոտ… Մեքենան կանգ է առնում, որ անցնեմ, իսկ Հարվին նստած է ղեկին։
Դեռահաս տարիքում մենք գտնում էինք լքված տներ, կոտրում էինք պատուհանները, նստում այնտեղ և խմում։
Հետ նայելով, ինչպես ասացի վավերագրական ֆիլմում, ես շատ խնդիրներ ունեի, և արդյունքում շատ խմեցի և դա, ակնհայտորեն, ազդեց իմ կատարողականի վրա», — Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: