«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ մանչեսթերյան թիմից հեռանալուց հետո կցանկանար ազգային հավաքական գլխավորել։
«Կցանկանայի մարզել ազգային հավաքական և պատրաստել թիմին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը։
Ո՞ր հավաքականը։ Ես չգիտեմ, թե ում եմ պետք: Ազգային հավաքականի հետ աշխատելու համար անհրաժեշտ է, որպեսզի քեզ հրավիրեն և ցանկանան աշխատել քո հետ։ Այնպես, ինչպես ակումբային ֆուտբոլում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել ESPN Brasil-ը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Իսպանացի մասնագետը անգլիական ակումբը գլխավորում է 2016 թվականից։ Այս ընթացքում «Մանչեսթեր Սիթին» հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Անգլիայի գավաթը, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։