ՈՒԵՖԱ-ն հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Նպատակը կորոնավիրուսի պատճառով դադարեցված առաջնությունների հետագա ընթացքի կազմակերպումն է։
Խմբում լինելու են լիգաների և ակումբների ներկայացուցիչներ։
Աշխատանքային խումբը որոշումներ է ընդունելու ընթացիկ մրցաշրջանի ավարտը կազմակերպելու վերաբերյալ։ Դրանք պետք է համապատասխանեն ՈՒԵՖԱ-ի այն որոշումներին, որոնք ընդունվել են այսօր՝ մարտի 17-ին։
Ավելի վաղ հայտարարվել էր ԵՎՐՈ-2020-ը մեկ տարով հետաձգելու մասին։ Այս որոշումը հնարավորություն կտա ամռանը ավարտին հասցնել եվրոպական ազգային առաջնությունները։