Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղում «Լիվերպուլը» հաղթել է «Լուտոնին»՝ 4:1: Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Օգբենեն։ Նրա գոլը միակն էր առաջին խաղակեսում։
Ընդմիջումից անմիջապես հետո տանտերերը 2 րոպեում խփեցին 2 գոլ․ աչքի ընկան Վիրջիլ վան Դեյկն ու Կոդի Գակպոն։ 71-րդ րոպեին Լուիս Դիասը մեծացրեց տանտերերի առավելությունը, իսկ հանդիպման վերջնամասում Հարվի Էլիոթը սահմանեց վերջնական հաշիվը։
«Լիվերպուլը» 60 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին»։