«Չելսիի» նախկին պաշտպան Ֆրենկ Լեբյոֆը խոսել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքի մասին։
«Երբ Պոչետինոն եկավ «Չելսի», այդ աշխատանքի համար հարմար այլ մարդ չկար: Կարելի էր որեւէ մեկին նշանակել, նույնիսկ Գվարդիոլային, բայց դժվար թե հաջողվեր։ Ակնթարթային լուծում չկար։
Կարծում եմ՝ Պոչետինոն վերջին մարդն է, որը մեղավոր է «Չելսիում» ներկայիս իրավիճակի համար։ Նա համարձակություն է ունցել իր վրա վերցնել նախագիծը և լավ է անում իր աշխատանքը: Երբեմն նրա հասցեին քննադատությունն արդարացի է, բայց պետք չէ մոռանալ վնասվածքների մասին։ Մաուրիսիոն արեց այն ամենը, ինչ կարող էր: Նա վերականգնում է վստահությունը խաղացողների մոտ, և նրանք ցույց են տալիս, որ ունակ են լավ խաղալու»,- Լեբյոֆի խոսքն է մեջբերել Goal-ը։