«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ սըր Ջիմ Ռեթքլիֆն ավարտել է ակումբի բաժնետոմսերի 27,7 տոկոսի ձեռքբերումը։
Նա 200 մլն դոլար է ներդրել անգլիական ակումբում, ևս 100 մլն դոլար կներդրվի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
71-ամյա անգլիացի գործարարը դարձել է ակումբի համասեփականատեր՝ ստանալով բոլոր կողմերի հավանությունը, այդ թվում՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայից և Պրեմիեր լիգայի ղեկավարությունից։
«Մանչեսթեր Յունայթեդի համասեփականատեր դառնալը մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն։ Սա նշանավորում է գործարքի ավարտը, բայց միայն մեր ճանապարհորդության սկիզբը՝ «Յունայթեդին» վերադարձնելու անգլիական, եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետին», — Ռեթքլիֆի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։