Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Կայ Հավերցը խոսել է իր խաղի մասին։
«Այն դիրքը, որտեղ խաղում եմ, լիովին համապատասխանում է ինձ: Ես այստեղ ինձ հարմարավետ եմ զգում։ Ես նրանցից չեմ, ովքեր կարող են խաղալ միայն մեկ դիրքում: Ես սիրում եմ փոխել դիրքերը և լինել ճկուն: Կարծում եմ՝ սա իմ ուժեղ կողմն է։ Որտեղ էլ որ լինեմ, կցուցադրեմ իմ լավագույն որակները»,- խաղացողի խոսքն է մեջբերել afcstuff-ը։
Այս մրցաշրջանում 24-ամյա գերմանացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 խաղ, դարձել 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պրեմիեր լիգայի 25 տուրից հետո «Արսենալը» 55 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։