Անգլիական «Քրիսթալ Փելասը» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Օլիվեր Գլասներին նշանակելու մասին, պայմանագիրը կնքվել է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։
Այս պաշտոնում Գլասները փոխարինել է Ռոյ Հոջսոնին, ով թիմի ղեկին էր 200 հանդիպման ընթացքում։
«Ես շատ գոհ եմ «Քրիսթալ Փելասին» միանալու համար որպես մարզիչ: Անհամբերությամբ սպասում եմ տաղանդավոր թիմի հետ աշխատելուն, ակումբի երկրպագուներին հանդիպելուն և «Սելհերսթ Պարկում» այն մթնոլորտը զգալուն, որի մասին այնքան շատ եմ լսել»,-Գլասների խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Մարզչական կարիերայի ընթացքում 49-ամյա մասնագետը գլխավորել է «Ռիդը», ԼԱՍԿ-ը, «Վոլֆսբուրգը» և «Այնտրախտը»: