«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը ԱՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Լուտոնի» հետ խաղում (2-1) առաջին րոպեին բացել է խաղի հաշիվը։
Դանիացին գոլի հեղինակ է դարձել 37-րդ վայրկյանին։ Սա Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթների պատմության մեջ ամենաարագ գոլն է արտագնա խաղում։
Արդեն յոթերորդ րոպեին հարձակվողը դուբլ ձևակերպեց։ Սա Պրեմիեր լիգայի արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաարագ առավելությունն է 2-0 հաշվով:
Հոյլունդը գոլի հեղինակ է դարձել նաև Պրեմիեր լիգայի վեցերորդ խաղում անընդմեջ։ Նա դարձավ այսպիսի հաջողության հասած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն ԱՊԼ-ում (21 տարեկան 14 օրական)։