ԱՊԼ 25-րդ տուրում ՄՅՈւ-ն հյուրընկալվել էր «Լութոնին» և հաղթեց 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 1-ին րոպեին, ՄՅՈւ-ից աչքի ընկավ Հոյլունդը, 6 րոպե անց նա դուբլ ձևակերպեց։
14-րդ րոպեին Մորիսը կրճատեց հաշվի տարբերությունը։ Տանտերերին ավելին անել չհաջողվեց։
Այս խաղից հետո ՄՅՈւ-ն 44 միավորով 6-րդն է, իսկ «Լութոնը» 20 միավորով՝ 17-րդը։