Ավարտվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բարնլին» ու «Արսենալը»։ Հանդիպումն ավարտվել է 5։0 հաշվով՝ հօգուտ լոնդոնյան ակումբի։
Չորրորդ րոպեին «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը բացել է հանդիպման հաշիվը։ 41-րդ րոպեին կիսապաշտպան Բուկայո Սական 11-մետրանոցով կրկնապատկել է «զինագործների» առավելությունը։
47-րդ րոպեին Սական դուբլի հեղինակ է դարձել: 66-րդ րոպեին Լեանդրո Տրոսսարդը խփել է լոնդոնյան ակումբի չորրորդ գնդակը, իսկ 78-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Կայ Հավերցը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
Պրեմիեր լիգայի 25 հանդիպումներից հետո «Արսենալն» ունի 55 միավոր և երկրորդ տեղում է։ «Բարնլին» նույնքան խաղերից հետո վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 19-րդ տեղը։