«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Բրենթֆորդի» հետ խաղում (4:1) վնասվածքի պատճառով պատգարակով է դուրս բերվել խաղադաշտից:
Հանդիպման 40-րդ րոպեին «Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Նորգարդը ծնկով հարվածել է Ժոտային, ինչի հետևանքով պորտուգալացին հայտնվել է գետնին։ Նրան փոխարինել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը, որը նոր էր ապաքինվել վնասվածքից։
Այժմ Պրեմիեր լիգայի 25 խաղից հետո «Լիվերպուլը» 57 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Բրենթֆորդը» 25 միավորով 14-րդ տեղում է։ Մերսիսայդցիներին ամենամոտ հետապնդողներն են «Մանչեսթեր Սիթին» (52), «Արսենալը» (52), «Տոտենհեմը» (47) և «Աստոն Վիլան»՝ 46 միավորով։