ՈւԵՖԱ-ն ցանկանում է, որ բոլոր ազգային առաջնությունները վերսկսվեն միևնույն ժամանակ և խաղարկվեն մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, հայտնում է The Telegraph- ը:
Ներկայումս եվրոպական լիգաների խաղարկության մեծ մասը կասեցվել է՝ կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը (ՈւԵՖԱ) այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ համաժողով է անցկացնում՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հետ: